Հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ռուսական Интерфакс-ին տված հարցացրույցի ընթացքում անդրադարձել է գազի գնի շուրջ հայ-ռուսական բանակցություններին: EconoMood-ն այս մասին տեղեկացել է Interfax.ru-ից:

«Էներգետիկ հարցերը, գազի մատակարաման հետ կապված հարցերը  մեր  պետությունների երկկողմանի բարեկամական հարաբերությունների մեջ ամենակարևոր հարցերն են, որոնք ունեն բավականին լայն օրակարգ: Մենք ընդհանուր օրակարգ ունենք և՛ անվտանգության, և՛ տնտեսական զարգացման մասով, որոնց ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Մենք ունենք լավ պոտենցիալ վարել բանակցություններ և, որ ամենակարևորն է՝  գալ համաձայնության: Այս պահին գազի գնի շուրջ բանակցություններն ընդհանում են միջկառավարական հանձնաժողովների մակարդակով և ես կարծում եմ, որ շատ մեծ հավանականությամբ մենք կկարողանանք համաձայնության գալ: Ես լիովին վստահ եմ, որ մենք կգանք համաձայնության»- նշել է նախարարը:

Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ Կառավարության անունից մարտի 31-ին  դիմել էր Գազպրոմի ղեկավար Ալեկսեյ Միլլերին՝ ՀՀ մատակարարվող գազի գնի, ինչպես նաև վճարումները ազգային արժույթով իրականացնելու շուրջ  նոր բանակցություններ սկսելու առաջարկով: Ռուսական Գազպրոմը որոշեց 2020թ.-ի հունվարի 1-ից սկսած մոտական մեկ տարվա համար անփոփոխ թողնել ՀՀ մատակարարվող գազի գինը՝ 165 դոլար մեկ խորանարդ մետրի համար: