Հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանում 2020 թվականի երկրորդ եռամսյակում մշակող արդյունաբերությունը կազմել է Հայաստանի տնտեսության 12.6 տոկոսը կամ 160 մլրդ ՀՀ դրամ։ 2020 թվականի երկրորդ  եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մշակող արդյունաբերությունն անկում է ապրել գրեթե 18 տոկոսով, իսկ առաջին կիսամյակում 24 տոկոսով։ Մշակող արդյունաբերության համար կարևոր հիմք է գյուղատնտեսությունը։ Գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է աճ՝ կազմելով ՀՆԱ-ի մոտ 11 տոկոսը, իսկ հանքարդյունաբերությունը կազմել է ՀՆԱ-ի մոտ 4 տոկոսը՝ գրացելով 20 տոկոսով աճ։ 

Պարենային ապրանքների արտադրանքների գծով դինամիկան եղել է տարբերակված՝ ըստ ապրաքների։ Հայաստանում թարմ և պաղեցրած մսի արտադրությունը նվազել է, բացառությամբ թռչնի մսից. 2020 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ խոշոր եղջերավոր կենդանիների մսի մշակումը նվազել է 3.4 տոկոսով, խոզինը՝ 7.3 տոկոսով, ոչխարի միսը՝ 0.2 տոկոսով, ձկան միսը՝ մոտ 10 տոկոսով, իսկ թռչնի մսի արտադրությունն աճել է 11 տոկոսով։

Դիտարկվող ժամանակահատվածում աճել է կաթնամթերքի արտադրությունը, մասնավորապես կարագի գծով գրացվել է 10 տոկոս աճ, իսկ պանրի գծով գրանցվել է 7 տոկոս աճ, իսկ կաթնաշոռի գծով՝ 2 տոկոս, իսկ մածունի և թթվասերի գծով՝ 5 տոկոս, յոգուրտի՝ 3 տոկոս։ Մրգերի և բանջարեղենների պահածոների արտադրության գծով հիմնականում  անկումը միտում է դիտարկվել։ Ալյուրի և ձավարեղենի, մակարոնեղենի  արտադրության գծով նկատվել է աճ, իսկ հացի և հրուշակեղենի գծով՝ անկում։  Դիտարկվող ժամանակահատվածում ալկոհոլային խմիչքի գծով անկում է գրանցվել, ոչ ալկոհոլային խմիչքների և իսկ մաքուր սպիրտի արտադրությունն աճել է համապատսխանաբար 37 տոկոսով և  5.7 անգամ։ 

Գործավծքների և սպիտակեղենի արատադրության գծով նկատվել է աճ, այն դեպքում, երբ  հագուստեղենի գծով նկատվել է անկում։  Հանքարդյունաբերական արտադրանքի արտադրության գծով ևս աճ է գրանցվել, բացառությամբ տորֆի և տուֆի ատադրության։ Էներգետիկ ոլորտում նույնպես աճ է գրանցվել, մասնավորապես աճ է գրանցվել ջերմային էներգիայի գծով: