Հետևեք մեզ նաև Telegram-ում

20․09․2020թ․ դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 946.9 մլրդ դրամ, որը կազմում է 2020թ․ ինն ամսվա հաստատված ցուցանիշի 81․6 տոկոսը։ Այս մասին EconoMood-ը տեղեկանում է  Հ այաստանի Հանրապետության Ազգային ժողովի  բյուջետային գ րասենյակից։

20.09․2020թ․ դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը 2019թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշին զիջել են 8.2 տոկոսով կամ շուրջ 84.2 մլրդ դրամով, իսկ 2018թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ գերազանցել 9.3 տոկոսով կամ 80.2 մլրդ դրամով։