Հետևեք մեզ նաև Telegram-ում

ՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը  դիմել  է տնտեսվարողներին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։

 

Սիրելի հայրենակիցներ,

Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիայի արդյունքում մեր զինվորներն այսօր կյանքի կռիվ են տալիս առաջնագծում՝ պաշտպանելու իրենց պապերի հայրենիքում ապրելու և արարելու իրավունքը:

Մեր երկրում հայտարարված է ռազմական դրություն, պետական մարմիններն աշխատում են 24-ժամյա արտակարգ ռեժիմով : ՀՀ ՏՄՊՊՀ-ն նույնպես անցել է ռազմական դրության պայմաններում նախատեսված գործառույթների իրականացմանը:

Այս պայմաններում շատ կարևոր է մեր բոլորի համախմբված և գիտակից մոտեցումը: Վստահ եմ, որևէ կասկած չունեմ, որ մեր բիզնեսի ներկայացուցիչներն առավել քան երբևէ կցուցաբերեն բարձր պատասխանատվություն և ձեռնպահ կմնան այնպիսի գործողություններից և վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները:

Լինենք օրինապաշտ, հարգենք արդար և բարեխիղճ մրցակցության կանոնները, ամուր պահենք մեր թիկունքը և մեր օրինավոր կեցվածքով սատար կանգնենք մեր խաղաղ կյանքի համար մահվան դեմ պատերազմող մեր քաջարի զինվորներին:

Մեր պայքարն արդար է: Անպայման #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ