Հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի բանկերի միությունը, որը միավորում է առևտրային բանկերը, սեպտեմբերի 27-ին ՀՀ Կենտրոնական բանկում կայացած հանդիպմանը քննարկել և որոշել է բանկերի՝ զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ուշացումները չհամարել ուշացում եւ չարտացոլել վարկային ռեգիստրում։

«Ռազմական դրությունով պայմանավորված՝ բանկերի զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում չեն համարվի և չեն արտացոլվի վարկային ռեգիստրում, տույժեր և տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար չեն կիրառվի»,- ասված է միության տարածած հաղորդագրության մեջ։