Հետևեք մեզ նաև Telegram-ում

«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը իր որոշման համաձայն դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը:   Ընկերությունում նշել են, որ այս պահին վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները:


Սուպերմարկետի ողջ անձնակազմը հորդորում է իր գործընկերներին եւս միանալ այս ակցիային եւ հրաժարվել թուրքական արտադրության ապրանքներից:

««Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի տնօրինության եւ ողջ անձնակազմի անունից մեր զորակցությունն ենք հայտնում մեր Հայրենիքի զինվորների ծնողներին, հարազատներին եւ ողջ անձնակազմի անունից վստահեցնում ենք, որ երախտապարտ սերունդները անուն առ անուն հիշելու եւ հավերժ փառաբանելու են հանուն Հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոս տղաների սխրագործությունը:

Մենք միշտ մեր զինվորների կողքին ենք»,- ասված է հաղորդագրության մեջ: