Հետևեք մեզ նաև Telegram-ում

30․09․2020 թ․ դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 1016.8 մլրդ դրամ, որը կազմում է 2020թ․ ինն ամսվա հաստատված ցուցանիշի 87․6%-ը: Այս մասին EconoMood-ը տեղեկացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի ֆեյբուքյան էջից։

 30.09․2020 թ․ դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը 2019թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշին զիջել են 5.8%-ով կամ շուրջ 62.3 մլրդ դրամով, իսկ 2018թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ գերազանցել 14.5%-ով կամ 129.1 մլրդ դրամով։