Հետևեք մեզ նաև Telegram-ում

Ֆիթչը վերագնահատել է Հայաստանի արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը՝ սահմանելով B+ կայուն հեռանկարով։ Այս մասին EconoMood-ը տեղեկացել է Ֆիթչի պաշտոնական կայքէջից։ 

Ֆիթչ միջազգային վարկանշանային կազմակերպությունը նվազեցրել է Հայաստանի արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը՝ BB- գնահատականից նվազեցրել է B+: 

Ֆիթչը կանախատեսել է, որ Հայաստանի տնտեսական անկումը 2020 թվականին կլինի 6.8 տոկոս, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օգոտոսոս ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.4 տոկոս, ինչը պայմանավորված է եղել ներդրումների, զբոսաշրջության և մասնավոր սպառման կրճատմամբ։ Ֆիթչը կանխատեսել է, որ 2021 թվականին ՀՆԱ աճը կկազմի 3.2 տոկոս։ Համաշխրահային տնտեսական միտումներին համահունչ, վերականգնման տեմպը կախված կլինի առողջապահական ճգնաժամի ուղուց. վարակվածների հետագա աճը և նոր արգելափակումների կիրառման հավանականությունը հիմնական ռիսկերն են տնտեսական կանխատեսումների համար:

Կառույցի կանխատեսման համաձայն՝ 2020 թվականին պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 7.6 տոկոսը՝ ավելի շատ ծախսերով պայմանավորված։  Ֆիթչը նշել է, որ 2020 թվականին պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 63.9 տոկոս։ 

Կազմակերպությունը Հայաստանի համար վարկանիշի վերանայումը պետք է իրականացներ հոկտեմբերի 2-ին, սակայն ստիպված է եղել հետաձգել այն մինչեւ հոկտեմբերի 5-ը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների պատճառով:  

Նշվում է, որ Թուրքիայից ավելի ուժեղ աջակցությունը Ադրբեջանին ավելացնում է անորոշությունը եւ մեծացնում այն ռիսկը, որ այս անգամ  հակամարտությունն ավելի ձգձգվող բնույթ կունենա:

Գործակալությունը նշում է, որ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի վերսկսման ֆոնին ավանդների արտահոսք չի նկատվել: