Հետևեք մեզ նաև Telegram-ում

Թուրքական լիրան կրկին արժեզրկվել է դոլարի նկատմամբ՝ հասնելով նոր ռեկորդի, ինչը պայմանավորված է Արցախյան հակամարտությամբ, ԱՄՆ կողմից սանկցիաների կիրառման մտահոգություններով և  ԵՄ-ի հետ ունեցած հարաբերություններով:

Լիրան նվազել է և կազմել 7.89 դոլար մեկ դոլարի դիմաց, այս տարի կորուստները հասցնելով ավելի քան 24%-ի, ինչը զարգացող շուկաների շրջանում երկրորդ ամենամեծ անկումն է Բրազիլիական ռեալից հետո:

Ընթացիկ տարվա ընթացքում լիրան արժեզրկվել է մոտ 25 տոկոսով պայմանավորված Կենտրոնական բանկի արտարժութային պահուստների հետ կապված անհանգստություններով և արտարժույթի շուկայում ինտերվենցիաների իրականացմամբ: Սակայն այժմ աշխարհաքաղաքական ռիսկերն առաջնային պլան են մղվել:

Անկարայի աջակցությունն Ադրբեջանին Արցախյան հակամարտության ժամանակ անհանգստություն է առաջացրել: Արդեն իսկ մի շարք երկրներ իրենց մտահոգությունն են հայտնել Թուրքիայի միջամտության վերաբերյալ: