Հետևեք մեզ նաև Telegram-ում

Ադրբեջանի կենտրոնական բանկը բողոք-նամակ է հղել Ռուսաստանի կենտրոնական բանկին եւ Սբերբանկին` «Լեռնային Ղարաբաղում անջատողականների համար հանգանակությունների անօրինական հավաքագրումը կազմակերպելու առնչությամբ»։

«Կենտրոնական բանկի մոնիտորինգը ցույց է տալիս Սբերբանկի մասնակցության մասին փաստը այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղում անջատողականների համար հանգանակությունների անօրինական հավաքագրման կազմակերպման գործընթացում։ Հաստատվել է, որ օգնությունը տրամադրվում է Սբերբանկում թղթակցային հաշիվների միջոցով տարբեր արժույթներով `"Donation We and our borders", "Финансовая помощь Мы и наши границы", "Арцах" կամ "Artsakh" անվանումներով»։

Այս կապակցությամբ Ադրբեջանի Կենտրոնական բանկն անմիջապես բողոք-նամակ է հղել ինչպես Ռուսաստանի Կենտրոնական բանկին, այնպես էլ Սբերբանկին:

«Առաջնորդվելով միջազգային իրավունքով, ինչպես նաև հաշվի առնելով մեր երկրների եւ հաստատությունների միջև համագործակցության կարևորությունը՝ մենք կտրականապես բողոքում ենք ագրեսորի ֆինանսավորման համար միջոցների հայթայթման գործընթացում Սբերբանկի մասնակցությունը»: 

Նամակում նշվում է, որ նման զգայուն պահին երրորդ կողմի տարածքում ապօրինի ռեժիմին օգնություն ցուցաբերելու գործընթացին մասնակցելը լուրջ վնաս է հասցնում ինչպես երկու երկրների դրական համագործակցությանը, այնպես էլ Սբերբանկի նման ազդեցիկ բանկի վարկանիշին: «Առանց Ադրբեջանի կառավարության համաձայնության Ադրբեջանի օկուպացված տարածքներում ցանկացած տնտեսական գործունեության իրականացումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և երկրի օրենսդրությանը», - նշվել է նամակում:

 

Նշենք, որ այս պահի դրությամբ Հիմնադրամին փոխանցվել է ավելի քան 112 մլն 655 հազար ԱՄՆ դոլար։ Նվիրատվություն կատարելու համար անցեք հղումով՝ Himnadram.org։