Հետևեք մեզ նաև Telegram-ում

Սբերբանկը առևտրային եւ հասարակական կազմակերպություններին քաղաքական նպատակների եւ քաղաքական գործունեության համար օգնություն չի ցուցաբերում՝ գործելով փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ օրենքին լիովին համապատասխան: Այս մասին Tass-ին հայտնել են Սբերբանկի մամուլի ծառայությունից։

«Ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցառումներ, այդ թվում` լիազոր մարմիններին տեղեկացնելը»,- նշել է վարկային կազմակերպությունը։

Ավելի վաղ Ադրբեջանի կենտրոնական բանկը բողոք-նամակ էր հղել Ռուսաստանի կենտրոնական բանկին եւ Սբերբանկին` «Լեռնային Ղարաբաղում անջատողականների համար հանգանակությունների անօրինական հավաքագրումը կազմակերպելու առնչությամբ»։

Նշենք, որ այս պահի դրությամբ Հիմնադրամին փոխանցվել է ավելի քան 112 մլն 853 հազար ԱՄՆ դոլար։ Նվիրատվություն կատարելու համար անցեք հղումով՝ Himnadram.org։