Հետևեք մեզ նաև Telegram-ում

Տուապսե քաղաքի նավահանգստում Թուրքիայից ժամանած նռան երկու խմբաքանակի զննման ժամանակ «Ռոսսելխոզնադզորի» հարավային միջտարածաշրջանային վարչության մասնագետները հայտնաբերել են ողջ վիճակում կարանտինային օբյեկտ՝ միջերկրածովյան մրգային ճանճ (Ceratitis capitata (Wied)): Այս մասին տեղեկանում ենք «Ռոսսելխոզնադզոր»-ի կայքէջից։

Նռան երկու խմբաքանակի ընդհանուր քաշը 21,808 տոննա է: Տվյալ օբյեկտի առկայությունը հաստատվել է կարանտինային բուսասանիտարական վիճակի մասին եզրակացություններով:

Նռան խմբաքանակն արգելված է ներմուծել Ռուսաստանի Դաշնության տարածք։

Նշենք, որ ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորն» արգելել է Թուրքիայից 68 տոննա մանդարինի մուտքը Տուապսեի ու Նովոռոսիյսկի նավահանգիստներ։