Հետևեք մեզ նաև Telegram-ում

Գլոբալ կենսաթոշակային համակարգի նոր ուսումնասիրության համաձայն, կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամը  բարձրացրել է ամբողջ աշխարհում միլիարդավոր մարդկանց կենսաթոշակային անապահովությունը, որոնք հիմա ստիպված են ավելի շատ աշխատել և հետագայում ավելի քիչ եկամուտ ունենալ։ Այս մասին Economood.am-ը տեղեկանում է Financial Times-ից
Անգամ ճգնաժամից առաջ, մասնավոր և պետական կենսաթոշակային համակարգերը ծանրաբեռնված էին բնակչության ծերացման և ցածր տոկոսադրույքի միջավայրի պատճառով, ինչը խստացրել էր կենսաթոշակները վճարելու համար ներդրումների վերադարձը:
Այժմ համաճարակը սրեց խնդիրը և ավելացրեց կառավարությունների՝ «քաղաքականապես մարտահրավերային» բարեփոխումներ կատարելու անհրաժեշտությունը՝ իրենց համակարգերը կայուն պահելու համար: Դժվար բարեփոխումները ներառում են կենսաթոշակային տարիքի բարձրացումը:

Երկուշաբթի օրը հրապարակված և Monash ֆինանսական հետազոտությունների կենտրոնի և CFA ինստիտուտի կողմից ներկայացված վերլուծության մեջ համեմատվել են 39 երկրների կենսաթոշակային համակարգերը, որոնք ընդգրկում են աշխարհի բնակչության երկու երրորդը, և դրանք դասակարգվել են կայունության, ծածկույթի և համարժեքության հիման վրա: Ուսումնասիրության մեջ ասվում է, որ ճգնաժամի պայմաններում երկրների կողմից կարճաժամկետ օգնություն տրամադրելու իրականացվող միջոցառումները, ամենայն հավանականությամբ, կբարձրացնեն կենսաթոշակային անապահովությունը քաղաքացիների համար:

Օրինակ՝ Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում և Չիլիում քաղաքացիներին թույլատրվում էր ավելի շուտ ստանալու կենսաթոշակները՝ օգնելու նրանց հաղթահարել ճգնաժամը, որը հանգեցրել էր զանգվածային աշխատատեղերի կորստի ամբողջ աշխարհում:

Վերլուծությունում նշվում է, որ ապագայում կառավարությունները մանևրելու քիչ տեղ կունենան իրենց տարեց բնակչությանը աջակցելու համար՝ Covid-19- ի հետ կապված պարտքի պատճառով:

Խորհուրդ է տրվում կառավարություններին ընդունել մի շարք բարեփոխումներ` կենսաթոշակային եկամուտների ապահովման երկարաժամկետ արդյունքները բարելավելու համար:

Դրանք ներառում են ինքնազբաղվածների շրջանում կենսաթոշակային խնայողության խթանման և պետական կենսաթոշակային տարիքի և (կամ) կենսաթոշակային տարիքի բարձրացմանն ուղղված միջոցառումները` կյանքի աճող տևողությունը արտացոլելու համար, ինչպես այժմ, այնպես էլ ապագայում, այդպիսով նվազեցնելով պետականորեն ֆինանսավորվող կենսաթոշակային նպաստների ծախսերը: