Հետևեք մեզ նաև Telegram-ում


EconoMood-ը ներկայացնում է տնտեսական լրահոսն՝ ամփոփ.
  • ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը նշել է, որ նոր պետական պարտատոմսերի թողարկումը պայմանավորված չէ պատերազմով, այլ պլանավորված էր շատ ավելի վաղ։ Ճիշտ այնպես, ինչպես պլանավորված է նաև պարտքի սպասարկման ժամանակացույցը, որը ևս չի խախտվում, իսկ Միջազգային կառույցները միշտ պատրաստ են ՀՀ-ին փող տալ։ 
  • ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ բազմաթիվ հարկ վճարողներ ունեն դրոշմանիշային վճարի գծով պարտավորություններ: ՊԵԿ-ը հորդորել է հարկ վճարողներին վճարել դրոշմանիշային վճարի գծով առկա պարտավորությունները: Հակառակ դեպքում կոմիտեն ստիպված կլինի իրականացնել վարչարարություն։
  • ԵՄ ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման խումբը ՀՀ-ի օդային տարածքն անվտանգ և կառավարելի է ճանաչել: 
  • Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պարտականությունները կատարող Մարտին Պետրոսյանը հայտնել է, որ մարզում բերքահավաքի և աշնանացանի ընթացքը դանդաղել է արցախա-ադրբեջանական շփման գծում ծավալված ռազմական գործողությունների պատճառով:
  • «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանն, անդրադառնալով Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի ՀՀ տնտեսության վրա հնարավոր բացասական ռիսկերին, նշել է, որ այսօր Թուրքիան ու թուրքական արտադրանքը հավասարվել է ադրբեջանականին։ Թուրքիայի բացահայտ մասնակցությունն այս պատերազմին հուշում է, որ թուրքականը, դա նույն ադրբեջանականն է։ Առանց քննարկման պետք է արգելվի թուրքական ապրանքերի ներկրումը։ 
  • Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի մարդակեր ղեկավարները Ադրբեջանի նավթահեն, թերզարգացած տնտեսությունն ամենակարճ ճանապարհով մտցրեցին անդառնալի ճգնաժամի փուլ:
  • Ծաղկի վերավաճառքով զբաղվողները նշել են, որ վերջին շրջանում ջերմոցների տերերը թանկացրել են ծաղիկները, ինչի հետևանքով էլ վերավաճառողները ստիպված են լինում բարձր գներով ծաղիկները վաճառել։