Հետևեք մեզ նաև Telegram-ում

Բանկերը և վարկային կազմակերպությունները կկարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները:

Բանկերը և վարկային կազմակերպությունները կկարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները: Հնարավորություն է ընձեռնվել առանց հարկային հետևանքների ներել ոչ միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները, այլ նաև նրանց ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողների վարկային պարտավորությունները:

Վարկի ներվող գումարները ֆիզիկական անձանց համար կդիտարկվեն որպես նվազեցվող եկամուտներ, որպեսզի հարկային գործակալը ստիպված չլինի ներվող գումարի համար հաշվարկել և բյուջե վճարել եկամտային հարկ: Հնարավորություն է տրվում նաև ներել ոչ միայն անհուսալի ճանաչված, այլ նաև դեռևս անհուսալի չճանաչված վարկերը:

Ինչպես տեղեկացրել է Հայաստանի բանկերի միությունը, Հայաստանի առևտրային բանկերն իրենց հնարավորությունների առավելագույն չափով կդիտարկեն նախագծով նախատեսված անձանց վարկային պարտավորությունների մասնակի կամ ամբողջական ներման հնարավորությունը՝ առավելևս, որ նախագիծը եղել է բանկերի նախաձեռնությունը։ Բաբկեն Թունյանը պարզաբանել է, որ իրենք չեն կարող օրենքով վարկային պարտավորությունները ներել, այլ օրենք են ընդունել, որով բանկին հնարավորություն է տրվում առանց հարկային պարտավորություններ կրելու ինքն իր վարկառուների վարկերը ների, քանի որ հիմա գործող կարգով բանկը կարող է վարկը ներել, բայց ինքը դրա համար հարկ է վճարելու: