Հետևեք մեզ նաև Telegram-ում

Թուրքիայի կենտրոնական բանկը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.25%, նշելով, որ արդեն արդյունքների է հասել գնաճը իջեցնելու իր ջանքերում։

Չնայած ներդրողների՝ տոկոսադրույքի բարձրացման հույսերին, Թուրքիայի կենտրոնական բանկը կրկին զարմացրեց շուկային։

Միաժամանակ Թուրքիայի Կենտրոնական բանկն իրականացրել է ոչ ավանդական գործիքների միջոցով խստացում՝ բարձրացնելով ուշ իրացվելիության պատուհանը (LLW) և սահմանելով 14.75%՝ 13.25%-ի փոխարեն։ Այս գործիքը սովորաբար օգտագործվում է արտակարգ իրավիճակների ժամանակ որպես Թուրքիայի ֆինանսական համակարգի ֆինանսավորման ծախսերը մեծացնելու միջոց։ Ֆինանսավորման ընդհանուր արժեքն արդեն բարձրացել է՝ հասնելով իր ամենաբարձր մակարդակին նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ապրանքների արտահանման վերականգնումը, ապրանքների գների համեմատաբար ցածր մակարդակը և իրական փոխարժեքի մակարդակը կաջակցեն ընթացիկ հաշվի մնացորդի բարելավմանը առաջիկա ժամանակահատվածում։ «Տնտեսության արագ վերականգնման, վարկային դինամիկայի և ֆինանսական շուկայի զարգացումների արդյունքում ավելի բարձր գնաճ գրանցվեց քան նախատեսված էր»,- նշվում է հաղորդագրության մեջ։


Այնուամենայնիվ որոշման ֆոնին լիրան կրկին արժեզրկվեց և շարունակում է թարմացնել գրանցված պատմական մինիմումները դոլարի նկատմամբ։ 

Սեպտեմբերին թուրքական կենտրոնական բանկը «զարմացրել էր» շուկաներին՝ հանկարծակի վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով մինչև 10.25%.