Հետևեք մեզ նաև Telegram-ում

Համաշխարհային բանկի նոր կանխատեսման համաձայն՝ 2021թ.-ին նավթի միջին գինը կկազմի 44 դոլար մեկ բարելի համար, որը ավել է  2020թ.-ին գրանցված միջին գնից: Այս մասին EconoMood-ը տեղեկանում է Համաշխարհային բանկի նոր հրապարակումից: 

Ըստ ՀԲ կանխատեսումների՝ նավթի նկատմամբ պահանջարկը դանդաղ կավելանա, քանի որ առողջապահական խնդիրների պատճառով տուրիզմը դեռ երկար ժամանակ չի կարողանա վերականգնվել: Ընդհանուր առմամբ կանխատեսվում է, որ էներգակիրների գները, որոնց թվին են պատկանում նաև գազը և ածուխը, 2021-ին էական աճ կարձանագրեն 2020թ.-ի անկման համեմատ: Սա այն պարագայում, եթե չսկսկվի համավարակի երկրորդ ալիքը:

2021թ.-ին կանխատեսվում է նաև մետաղների գնի, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքների գնի աճ: 

Որոշ զարգացող շուկաներում  սակայն ՀԲ դեռևս կանխատեսում է պարենմթերքի անվտանգության հետ կապված խնդիրներ: