Հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ Կենտրոնական բանկի գնահատականների համաձայն, դեկտեմբերի 31-ից թուրքական ապրանքների ներմուծման արգելքը իր մեջ էական գնաճային պոտենցիալ չի ունենա: Այս մասին հայտնել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

EconoMood-ը ներկայացնում է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսի հիմնական շեշտադրումները.

  • Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 4.25 տոկոս
  • 2020թ.-ի սեպտեմբերին արձանագրվել է 0.2 տոկոս գնանկում նախորդ տարվա սեպտեմբերի 0.2 տոկոս գնաճի դիմաց, որի պարագայում 12 ամսյա գնաճը կազմել է 1.4 տոկոս: 
  • Չնայած հարկաբյուջետային խթանող քաղաքականությանը՝ ներքին պահանջարկը եռամսյակի ընթացքում սպասվածից որոշակի թույլ է եղել։
  • Ավանդները որոշակի չափով նվազել են, սակայն դրանց  թիվը չի գերազանցել ընդհանուր ավանդների 1%-ը։ Նվազումը, սակայն տեղի է ունեցել մի քանի պատճառով. կորոնավիրուսի համավարակով ու ընդհանուր տնտեսական իրավիճակով պայմանավորված՝ տնային տնտեսությունների մոտ կա եկամուտի որոշակի նվազում ու մարդիկ այն կոմպենսացնում են նախկինում ձևավորած խնայողությունների հաշվին: Մեկ այլ պատճառ է այն, որ առաջնագիծ գնացող քաղաքացիները նախընտրում են ավանդի գումարը կանխիկացնել ու թողնել տանը: Ինչպես նաև մի շարք ավանդատուներ իրենց խնայողությունը փոխանցել են հիմնադրամներին:
  • Կենտրոնական բանկի գնահատականների համաձայն դեկտեմբերի 31-ից թուրքական ապրանքների ներմուծման արգելքը իր մեջ էական գնաճային պոտենցիալ չի ունենա:

 

Այս պահի դրությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցվել ավելի քան 150 մլն 426 հազար ԱՄՆ դոլար։ Փոխանցելու համար՝ Himnadram.org: