Հետևեք մեզ նաև Telegram-ում

Առաջին անգամ հունիսի 15-ից ի վեր Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը լոնդոնյան ICE բորսայում ցածր է եղել մեկ բարելի դիմաց 38 դոլարից: Այս մասին EconoMood-ը տեղեկանում է  Lenta.ru -ից:

Լոնդոնյան ICE բորսայի տվյալներով երեկ Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը կազմել է մեկ բարելի դիմաց 37.12 դոլար, ինչը 5.11 տոկոսային կետով ցածր է վաճառքների նախորդ սեսիայի փակման թվից: Միևնույն ժամանակ WTI տեսակի նավթի գնի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը NYMEX բորսայում նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 35.38 դոլար՝ նվազումը 5.24 տոկոսային կետ:

Նավթի գների անկումը պայմանավորված է կորոնավիրուսային համավարակի թափ առնող նոր թվերով: Արդեն իսկ եվրոպական մի շարք երկրներում նորից մի շարք սահմանափակումներ են մտցվել:

Նավթի գների նոր անկումը կրկին շատ ծանր հարված կհասցնի «նավթային» տնտեսություններին, որոնք այս տարի արդեն իսկ ահռելի վնասներ են կրել նավթի նկատմամբ պահանջարկի անկման պատճառով: