Հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. հոկտեմբերը 2019թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 1.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.5%: Այս մասին EconoMood-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից:

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին 2019-ի հունվար-հոկտեմբերի համեմատ Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք ապրանքախմբում գրանցվել է 0.2 տոկոս գնանկում, իսկ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ ապրանքախբում՝ 9.8 տոկոս գնաճ: 

Միևնույն ժամանակ 2020թ-ի հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գրանցվել են հետևյալ ցուցանիշները.

  • Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 20.2%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 9.8% գնաճ:
  • Յուղերի և ճարպերի ապրանքախմբումարձանագրվել է 5.1%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 2.6% գնաճ:
  • Բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.5% գնանկում, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 2.2% գնաճ: 
  • Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում արձանագրվել է 1.0%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.1% գնաճ: 
  • Մսամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 1.7% գնանկում, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.9% գնաճ:
  • Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում արձանագրվել է` 9.7%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.1% գնաճ:
  • Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում արձանագրվել է` 3.6%, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 0.2% գնաճ:

Ոչ պարենային ապրանքների շուկայում 2020թ. հոկեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.6%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ: Մասնավորապես՝ 2020թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 0.5% և 0.8% գնաճ: Միևնույն ժամանակ, 2020թ. հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 14.4% և 20.9%-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 16.0% և 22.4%-ով։