Հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱՄՆ դոլարը 2021 թվականին ամենայն հավանականությամբ կնվազի 20 տոկոսով, երբ ​​կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը լայնորեն հասանելի դառնան՝ վերականգնելով համաշխարհային առևտուրը և տնտեսական աճը։ Նման կանխատեսում է արել Citigroup-ը, որի մասին EconoMood-ը տեղեկանում է Bloomberg-ից:

Նշվում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի տարածման արդյունքում դոլարը կգնա նույն ճանապարհով, ինչը նկատվում էր 2000-ականների սկզբին և կեսերին։

Citigroup-ը շեշտում է, որ 2001թ.-ին Չինաստանի անդամակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը «խթանեց համաշխարհայնացման ալիքը` ավելացնելով համաշխարհային առևտրի ծավալը՝ հետ թողնելով ԱՄՆ փակ տնտեսությունը»: Դրանից հետո դոլարը շարունակեց ընկնել մի քանի տարի:

Բացի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ոլորտում առաջխաղացումներից, Citigroup-ը նշում է, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի զգուշավոր քաղաքականությունը ևս հարվածելու է դոլարին: Վերլուծաբանները կարծում են, որ աշխարհում իրավիճակի բարելավմամբ ներդրողները ԱՄՆ-ից կմեկնեն այլ շուկաներ:

Bloomberg-ը նշում է, որ Moderna ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների արդյունավետության մասին լուրերի ֆոնին, Bloomberg դոլարի ինդեքսը, որը մարտ ամսվա գագաթնակետից մոտ 11%-ով ընկել է, կրկին ենթարկվում է լրացուցիչ ճնշման: