Հետևեք մեզ նաև Telegram-ում

Թուրքիան հայտարարել է ավելի քան երկու տարվա ընթացքում գրանցված տոկոսադրույքների ամենամեծ աճի մասին. Թուրքիայի կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է՝ 10.25-ից սահմանելով 15 տոկոս։

Ուշ իրացվելիության պատուհանը, որի ներքո կարգավորող մարմինը իրականացնում է վարկային գործառնությունների հիմնական մասը, սահմանվել է 19.5 տոկոս, մինչդեռ սպասումները չէին գերազանցում 19 տոկոսը։

Կենտրոնական բանկի կայացած նոր որոշումը շատ ներդրողներ համարել են ապացույց այն բանի, որ բարձր տոկոսադրույքների կտրուկ հակառակորդ Էրդողանը նոր նշանակված կառավարչին տվել է մանդատ գործելու գոնե կարճաժամկետ կտրվածքով՝ արժույթը կայունացնելու համար: Կենտրոնական բանկի հայտարարության մեջ նշվում է, որ դրամավարկային քաղաքականության խստությունը վճռականորեն կպահպանվի, քանի դեռ չի հաջողվել հասնել գնաճի մշտական անկմանը։ Նշենք, որ Թուրքիայում տարեկան գնաճը կազմում է մոտ 12 տոկոս, իսկ թիրախային գնաճը 5 տոկոսն է։

Թուրքիայի կենտրոնական բանկն անցավ դրամավարկային քաղաքականության կտրուկ խստացման այն բանից հետո, երբ թուրքական լիրան տարեսկզբից արժեզրկվեց 30%-ով դոլարի նկատմամբ և դարձավ զարգացող շուկաների ամենաանկայուն արժույթներից մեկը՝ գրանցելով ռեկորդներ և հակառեկորդներ։ Կենտրոնական բանկը փորձեց փրկել լիրան՝ վաճառելով միջազգային պահուստները, իրականացնելով ինտերվենցիաներ։ Դեռ սեպտեմբերին Moody's գործակալությունը զգուշացրել էր, որ երկրին սպասվում է վճարային հաշվեկշռի ճգնաժամ։

Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ բարձր տոկոսադրույքները ոչ թե դանդաղեցնում են գնաճը, այլ արագացնում են այն և պահանջվում է էժան փող՝ տնտեսական աճին աջակցելու համար։ Նույնիսկ Կենտրոնական բանկի նախորդ ղեկավար Մուրատ Չեթինկայան պաշտոնանկ արվեց տոկոսադրույքները իջեցնելուց հրաժարվելու պատճառով: Ըստ որոշ վերլուծաբանների, Էրդողանը մինչ վերջերս չէր գիտակցում տնտեսական իրավիճակի լրջությունը, քանի որ իրեն շրջապատում էր «գերհավատարիմ», սատարող մարդկանցով և կտրված էր իրականությունից: Բոլոր նախարարները, ղեկավարները պարզապես կատարել են Էրդողանի կամքը, և երբ նա հասկացավ, որ ամեն ինչ շատ հեռու է գնացել, պարզապես գտավ քավության նոխազ՝ պաշտոնանկ անելով երկու առանցքային կառույցների ղեկավարներին։  Պաշտոնանկությունները և Էրդողանի՝ շուկայական տնտեսական քաղաքականություն վարելու մասին հետագա հայտարարությունները դրական սպասումներին էին ձևավորվել, որոնք են փաստացի այսօր արդարացան։