Հետևեք մեզ նաև Telegram-ում

2020 թվականի 3-րդ եռամսյակում Հայաստանում տնտեսական անկումը տարեկան կտրվածքով կազմել է 9 տոկոս: Նախորդ եռամսյակում տնտեսությունը կրճատվել էր ավելի քան 13 տոկոսով։ Փաստացի երկու եռամսյակ անընդմեջ գրանցվում է տնտեսական անկում, ինչը նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է ռեցեսիայի մեջ։ Կանխատեսվում է, որ տարին կամփոփվի ավելի քան 7 տոկոս տնտեսական անկմամբ։

2020 թվականի 3-րդ եռամսյակում համախառն ներքին արդյունքը կազմել է 1 տրիլիոն 744 մլրդ  942 մլն ՀՀ դրամ: Համախառն ներքին արդյունքի 49.3 տոկոսը ապահովել են առևտուրը և ծառայությունը, 17.1 տոկոսը` գյուղատնտեսությունը, 18.5 տոկոսը` արդյունաբերությունը, իսկ 7.3 տոկոսը` շինարարությունը: Տնտեսական անկմանը նպաստել են առևտուրը ու ծառայությունը` 6.34 տոկոսային կետով, գյուղատնտեսությունը` 0.63 տոկոսային կետով, արդյունաբերությունը` 0.39 տոկոսային կետով, շինարարությունը` 0.43 տոկոսային կետով:

Վերոնշյալ ժամանակահատվածում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 588  հազար ՀՀ դրամ 434 դրամ:  Նախորդ երկու եռամսյակներում այն կազմել էր մոտ 429 հազար ՀՀ դրամ: