Հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանում 2020 թվականի հունվարից հոկտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.7 տոկոսով, իսկ հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ՝ 8.1 տոկոսով: Այս մասին EconoMood-ը տեղեկացել է Հայաստանի վիճակագրական կոմիտեից:

Դիտարկվող ժամանակահատվածում ամենամեծ անկումը նկատվել է շինարարության ոլորտում` հունվարից հոկտեմբերին կրճատվել է 13.3 տոկոսով, իսկ առևտրի և ծառայությունների ոլորտում հաապատասխանաբար` 12.5 տոկոսով և  12.8 տոկոսով։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 0.5 տոկոսով։ Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 1.7 տոկոսով։

Արտաքին առևտրի գծով անկումը կազմել է 11.4 տոկոս, արտահանումը նվազել է 4.4 տոկոսով, ներմուծում` 14.9 տոկոսով: