Հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանը բնութագրվում է բնակչության նվազումով և ժողովրդագրական ծերացումով, ինչը պայմանավորված է ծնելիության ցածր մակարդակով և արտագաղթի բարձր տեմպերով: 

2010-2020թթ. ժամանկատվածում բնակչության թվաքանակը՝ 3  մլն 55.2 հազարից նվազել է 2 մլն 959.7 հազարի: 2020 թվականին արտացոլվում է բնակչության կազմում տարեցների՝ 80 եւ ավելի բարձր տարիքի անձանց թվաքանակի աճ: Այս մասին EconoMood-ը տեղեկացել է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակումներից: 

2020 թվականին  80 և ավելի բարձր տարիք ունեցող տղամարդիկ և կանայք կազմել են ամբողջ բնակչության համապատսխանաբար 2.4 տոկոս և 3.7 տոկոս, իսկ 2010 թվականին վերոնշյալ ցուցանիշներ համապատխանաբար կազմել են 1.3 տոկոս և  2.2 տոկոս

Հայաստանում մարդիկ համեմատաբար ավելի երկար են ապրում, ամուսնանում են ավելի ուշ եւ ավելի քիչ երեխաներ են ունենում:

2019թ. բարելավվել է կյանքի սպասվող տեւողությունը ծննդյան պահից՝ մասնավորապես կանանց համար: Այսպես, 2019թ. ծնված աղջիկ երեխաների կյանքի սպասվող տեւողությունը կազմել է 79.5 տարի, ինչը շատ ավելի երկար է, քան 1959թ.-ին, երբ նրանց կյանքի միջին տեւողությունը կազմում էր 70 տարի, կամ 1979թ.-ին՝ երբ այն 75 տարի էր: Տղամարդկանց կյանքի սպասվող տեւողությունը 2019թ.-ին կազ- մել է 73.1 տարի, 1959թ.-ի 67 եւ 1979թ.-ի՝ 67 տարվա համեմատ:

Առաջին ամուսնության միջին տարիքն աճում է թե' տղամարդկանց եւ, թե' կանանց շրջանում: 2019թ.-ին կանանց առաջին ամուսնության միջին տարիքը կազմել է 27.7, իսկ տղամարդկանցը՝ 30.8 տարի: Սա զգալիորեն ավել է, քան 1999թ.-ին, երբ կանանց առաջին ամուսնության միջին տարիքը 22.6 իսկ տղամա- րդկանցը՝ 26.7 տարի էր:

Պտղաբերությունը կամ մեկ կնոջ հաշվով ծնված երեխաների միջին թվաքանակը, սկսած 1991թ.-ից սրընթաց նվազել է, հատկապես գյուղական վայրերում:1991թ.-ին գյուղական վայրերում մեկ կինն իր ծնունակ տարիների ընթացքում ունենում էր միջին հաշվով 3.2 երեխա, քաղաքային վայրերի՝ 2.3 երեխայի համեմատ: Ցուցանիշների նվազման հետեւանքով, եթե 2014թ.-ին գրեթե վերացել էր գյուղական ու քաղաքային ցուցանիշների միջեւ առկա տարբերությունը, ապա 2019թ.-ին գյուղական վայրերում պտղաբերության գործակիցը կազմել է, 1.469, քաղաքային վայրերի՝ 1.666 երեխայի համեմատ: