Հետևեք մեզ նաև Telegram-ում

2012-2019թթ.-ին մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյուքն աճել է` կազմելով 4615 դոլար կամ 2 մլն 217 հազար դրամ: Այս մասին EconoMood-ը տեղեկացել է ՀՀ վիճակագրության կոմիտեից:

Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 13 մլրդ 673 մլն դոլար, ինչ նախորդ տարվա համեմատ աճել է 10 տոկոսով կամ 1 մլրդ 215 մլն դոլարով:

2019 թվականին, 2012 թվականի համեմատ, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն աճել է 31 տոկոսով, ինչը պայմանավորված է մի քանի հանգամանքով։ Մասնավորապես՝

  1. ՀՀ համախառն ներքին արդյունքի աճով` ՀՆԱ կազմել է 13 մլրդ 673 մլն դոլար, ինչ 2012 թվականի համեմատ աճել է 29 տոկոսով,
  2. Բնակչության քանակի նվազումով` 2019 թվականին բնակչություն նախորդ տարվա համեմատ նվազել է ավելի քան 6000` կազմելով 2 մլն  962.5  հազար մարդ, իսկ 2012 թվականի համեմատ ավելի քան 62 հազար մարդով,
  3. Դրամի արժեզրկմամբ` 2019 թվականին 2012 թվականի համեմատ դոլարի նկատմամբ դրամը արժեզրկվել է ավելի քան 78 դրամով` կազմելով մեկ դոլարը 480.45 դրամ: