Հետևեք մեզ նաև Telegram-ում

Համաշխարհային շուկաներում «ռիսկի ախորժակի» էական ավելացման ֆոնին բիթքոյնի արժեքը գերազանցել է նախկին ռեկորդը: Այս մասին EconoMood-ը տեղեկանում է Interfax.ru-ից:

CoinDesk-ի տվյալների համաձայն՝ 30.11.2020-ին կրիպտոարժույթի կուրսն աճել է 8.4 տոկոսով՝ հասնելով 19786.24 դոլարի, որը գերազանցել է 2017թ-ի դեկտեմբերի 18-ին գրանցված 19783.21 դոլար արժեքը: Այս տարի բիթքոյնի կուրսն աճել է գրեթե 3 անգամ, իսկ սեպտեմբերի սկզբից աճը կազմել է 97 տոկոս:

Ինչպես գրել է Dow Jones-ը, բիթքոյնը թանկանում է համաշխարհային շուկաներում առկա դրական սպասումների ֆոնին: Ռիսկի ախորժակի ավելացումն ապահովվում է Դաշնային պահուստի ինչպես նաև այլ Կենտրոնական բանկերի կողմից մասսայական ներարկումներով, ինչպես նաև Կորոնավիրուսային համավարակի պատվաստանյութի առկայության շնորհիվ վերջինիս վերահսկողության տակ պահելու հնարավորությամբ: Այս ամենի շնորհիվ ներդրողները արդեն պատրաստ են ներդրումներ կատարել ավելի ռիսկային ակտիվներում, որոնց թվին է պատկանում նաև բիթքոյնը: 

Վերջին ամիսների ընթացքում բիթքոյնով գործարքների թիվն էական աճ է գրանցել՝ սեպտեմբերին գրանցված օրական 18 մլրդ դոլարից հասնելով 50 մլրդ դոլարի: