Հետևեք մեզ նաև Telegram-ում

Այսօր Կառավարության նիստում ընդունվել է աջակցության նոր միջոցառում, որի նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց։

 

Այս միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։