Հետևեք մեզ նաև Telegram-ում

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC) և 10 գործընկեր-երկրներ (OPEC+), դեկտեմբերի 3-ին համաձայնության են եկել 2021 թվականի հունվարից սկսած ավելացնել նավթի արդյունահանման ծավալները օրական 500 հազար բարելով։ Հետագայում արդունահանման ծավալների փոփոխության մասին որոշումները կընդունվեն ամենամսյա հանդիպումների ընթացքում կախված շուկայի իրավիճակից։ Այս մասին Economood-ը տեղեկանում է DW.com-ից։

Նավթի արդյունահանման աճի տեմպը շատ ավելի դանդաղ կլինի, քան նախկինում էր ենթադրվում: Սա պայմանավորված է այն կանխատեսումների հետ, որ համաշխարհային շուկայում վառելիքի պահանջարկը կորոնավիրուսային համավարակով պայմանավորված շարունակում է ցածր մնալ։ Բացի այդ, ՕՊԵԿ+ երկրների  փորձագետները ելնում են այն փաստից, որ COVID-19 պատվաստանյութը անմիջապես լայն տարածում չի ստանալու։

2020 թվականի  օգոստոսին OPEC + երկրների կողմից նավթի արդյունահանման ծավալն ավելացավ օրական 2 միլիոն բարելով: Ակնկալվում էր, որ նույն ծավալով արտադրության աճ տեղի կունենա 2021 թվականի հունվարին:

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի խոսքով, նավթի արդյունահանման վերականգնման տեմպը կախված կլինի համաճարակաբանական իրավիճակի զարգացումից և կարանտինային սահմանափակումների վերացումից: 

Նշենք, որ պայմանավորվածության ֆոնին լոնդոնյան ICE բորսայի Brent-ի փետրվարյան ֆյուչերսները աճել են մեկ բարելի դիմաց հասնելով 49,02 դոլարի (+ 0,64%)։