Հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱՄՆ-ում ընդունված  ազգային անվտանգության օրենսդրության համաձայն`  Թրամփի վարչակազմը ստիպված կլինի սահմանափակումներ սահմանել Թուրքիայի համար` ռուսական հրթիռային համակարգ գնելու և  ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի հետ կապված ընկերություններին տուգանելու գծով: Այս մասին EconoMood-ը տեղեկացել է Financial Time-ից։ 

Ազգային պաշտպանության թույլտվության մասին  օրենքի ընդունումից մեկ ամիս անց Թուրքիան ռուսական С-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ է գնել: Օրենքն ստիպում է Սպիտակ տանը սանկցիա կիրառել Թուրքիայի նկատմամբ վերջինիս գծով: Ենթադրվում է, որ սանկցիաներ կսահմանվեն մինչև Թրամփի  պաշտոնի հեռացումը:

Պաշտպանության օրինագիծը պահանջում է առնվազն հետևյալ պատժամիջոցի կիրառում` ԱՄՆ-ում  բանկային և անշարժ գույքի գործարքների արգելքը, ԱՄՆ վիզաների մերժումը և պատժամիջոցների մեջ ներառված  ընկերություններին ԱՄՆ վարկատուների կողմից վարկեր տրամադրելու արգելքը:

Օրենքը նաև ենթադրում է լրացուցիչ սանկցիաների կիառում «Հյուսիսային հոսք 2» գազատար խողովակների տեղակայման հետ կապված, ինչը բնականի գազի մատակարարումը պետք է ապահովի Ռուսաստանից Գերմանիա: