Հետևեք մեզ նաև Telegram-ում

Ընթացի տարվա հոկտեմբերին Հայաստանից արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 5.4 տոկոսով՝ կազմելով 224.3 մլն դոլար։ Նախորդ ամսվա համեմատությամբ անկումն ավելի շատ է՝ մոտ 13 տոկոս:

Ընթացիկ տարվա հոկտեմբերին ներմուծումը կազմել է 409 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 24.3 տոկոսով, իսկ արդեն սեպտեմբերի համեմատ ավելացել է 1.2 տոկոսով:

Արդյունքում 2020թ.-ի հոկտեմբերին Հայաստանի առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 18.5, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 4.3 տոկոսով:

2020թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերները շարունակել են մնալ ԵԱՏՄ երկրները՝ մասնավորապես ՌԴ-ն, ում բաժին է ընկել ՀՀ արտահանման 25  և ներմուծման ավելի քան  30 տոկոսը: 

Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանից ամենաշատը արտահանվել է հանքահումքային արտադրանք՝ մոտ 700.7 մլն դոլար և ամենաշատը ներկրվել են մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ՝  մոտ 691.2 մլն դոլար:

2020թ.-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանի առևտրի հաշվեկշիռը կազմել է  - 766.3 մլրդ դրամ կամ -1580.8 մլն  դոլար: