Հետևեք մեզ նաև Telegram-ում

Դեկտեմբերի 10-ից սկսած Ռուսաստանը կսահմանի ժամանակավոր սահմանափակումներ Ադրբեջանից ներմուծվող խնձորի և տոմատի գծով: Այս մասին հայտնել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը։

Մասնագետների կարծիքով` այսպիսի սահմանափակումները պետք է կիրառվեին ավելի վաղ` հաշվի առնելով Ադրբեջանի կողմից վերջիններիս գծով մի շարք պարբերաբար խախտումները:

Ռուսաստանի Դաշնության սննդի վերահսկման պետական տեսչությունը մի քանի անգամ տեղեկացրել է Ադրբեջանի սննդի անվտանգության պետական տեսչությանը խնձորի և տոմատի գծով պարբերաբար նկատվող խախտումների մասին: 2020 թվականի հոկտեմբեր 22-ից մինչ այսօր հայտնաբերվել է հարավամերիկյան լոլիկի ցեցի և արևելյան ցեցի 17 դեպք: Այսպիսով,  բուսասանիտարական բարեկեցությունը պահպանելու, Ռուսաստանի Դաշնության տարածքում այդ վնասատուների ներկրումն ու տարածումը կանխելու նպատակով սահմանվել են ներկրման արգելքներ, որոնք ուժի մեջ կմտնեն 2020 թվականի դեկտեմբերի 10-ից: 

Ռուսաստանը հոկտեմբերի վերջին հայտնել է, որ պատրաստվում է սահմանափակել տոմատի ներկրումը նաև Հայաստանից պայմանավորված վիրուսային մարմինների առկայությամբ: Ռուսաստանը մեկուկես ամիս առաջ դեպի ՌԴ սահմանափակել է նաև Մարոկկոյից լոլիկի ներկրումը: