Մուդիս վարկանիշային ընկերությունն ավարտել է Հայաստանի էլեկտրական ցանցերի վարկանիշի պարբերական վերանայումը: Այս մասին EconoMood-ը տեղեկանում է Moodys.com-ից:
Արդյունքում ընկերությունը հանգել է հետևյալ եզրակացություններին.
- ՀԷՑ-ը շարունակում է հանդիսանալ Ba2 վարկանիշով կորպորատիվ ընտանիքի ներկայացուցիչ
- Ընկերությունն ունի մենաշնորհային դիրք Հայաստանի էլեկտրաէներգիայի բաշխման համակարգում
- Ընկերությունն ունի սակագների կարգավորման թափանցիկ, բայց և համեմատաբար նոր համակարգ` ծախսերի և ներդրումների նախապես համաձայնեցված պայմանագրերով, ինչպես նաև կարգավորողի՝ կառուցվածքային անկախություն կառավարությունից
- Ընկերությունն ունի շահութաբերության լավ տեսանելիություն և դրամական միջոցների հոսքերի ստեղծման հնարավորություն մինչև 2027թ.
- ՀԷՑ-ն ունի ուժեղ ֆինանսական պրոֆիլ:
Միևնույն ժամանակ Մուդիսի հրապարակման մեջ նշված է, որ ՀԷՑ-ի գործունեությունը սահմանափակված է ՀՀ ներքին շուկայով, գոյություն ունի արտարժութային ռիսկ. շահույթը ստացվում է դրամով, սակայն վարկերը վճարվում են դոլարով ու եվրոյով, ինչպես նաև ընկերությունը դեռևս նոր է սկսել գործել նոր կարգավորիչի համակարգման ներքո:
Հրապարակման մեջ հատուկ ուշադրության է արժանացել այն հանգամանքը, որ մինչև 2027թ.-ը նախատեսվում է ՀԷՑ-ում 726 մլն դոլար արժողությամբ ներդրումային նախագիծ իրականացնել: