Հայաստանում 2019 թվականին 100 ընտանիքից 8-ը ստացել է ընտանեկան նպաստ, 3-ը՝ սոցիալական նպաստ: 100-ից 16-ը կենսաթոշակառու է։ Այս մասին EconoMood-ը տեղեկացել է ՀՀ վիճակագրական կոմիտեի նոր հրապարակումից։
2019 թվականի տվյալների համաձայն` 100 մարդու հաշվով 37%-ը բնակվել են Երևանում, մնացածը` մարզերում, 64%-ը` քաղաքաբնակ է, իսկ 36%-ը բնակվում է գյուղական համայնքներում:
Հրապարակման համաձայն՝ 100 տնային տնտեսություններից.
- 89-ը բնակվում է տնային տնտեսության անդամի սեփականություն հանդիսացող կացարանում
- գրեթե 100-ն ունի էլեկտրամատակարարում
- 87-ը՝ կենտրոնացված գազամատակարարում,
- 59-ը՝ համակարգիչ,
- 97-ը՝ բջջային հեռախոս,
- 97-ը՝ սառնարան,
- 99-ը՝ հեռուստացույց,
- 98-ը՝ կենտրոնացված ջրամատակարարման համակարգի հասանելիություն,
- 55-ը՝ ինտերնետ հասանելիություն տանը
- 99-ը՝ կացարանի ջեռուցում:
15-74 տարեկան աշխատուժի 100 մարդուց 82-ը զբաղված է, 18-ը՝ գործազուրկ, ընդ որում 100 զբաղվածներից 67-ը վարձու աշխատող է, 33-ը՝ ոչ վարձու աշխատող։ Նույն տարիքի 100 զբաղվածներից 24-ն աշխատում է պետական հատվածում, իսկ 76-ը՝ ոչ պետական հատվածում։