Հետևեք մեզ նաև Telegram-ում

2021 թվականի պետական բյուջեն ընդունվեց Ազգային Ժողովի կողմից 84 կողմ 14 դեմ ձայների հարաբերակցությամբ։ EconoMood-ի հաղորդմամբ՝ նախատեսվում է, որ բյուջեն կունենա 1 տրիլիոն 569 միլիարդ դոլար եկամուտ, 9%-ով ավելի, քան նախատեսված էր 2020 թվականի նախագծում։ Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 843 միլիարդ դրամ, և 2020 թվականի համեմատ կաճեն ընդամենը 1,2%-ով։

Այսպիսով՝ բյուջեի պակասուրդը կկրճատվի 383 միլիարդից դրամից հասնելով 274-ի։ Պակասուրդի հարաբերակցությունը ՀՆԱ-ում 2021 թվականն կնվազի՝ հասնելով 4,1%-ի (2020 թվականի վերանայված բյուջեում 6,1% է կազմել)։

Զգալիորեն՝ 10,7 միլիարդ դրամով կաճեն սոցիալական ապահովման ծախսերը՝ կկազմեն 498 միլիարդ դրամ։ 

Պաշտպանության ծախսերը կավելանան մոտ 10,1 միլիարդ դրամով` հասնելով մոտ 218 միլիարդի։ 2021 թվականին պաշտպանական տեխնոլոգիաների ֆինանսավորումը կավելանա գրեթե 20%-ով (4,5 միլիարդ դրամով)։

Իսկ հանրակրթական ոլորտի ծախսերը կաճեն 3,3 միլիարդ դրամով` 100 միլիարդից դառնալով 103 միլիարդ դրամ։ Միևնույն ժամանակ, բարձրագույն ու հետբուհական կրթության ծախսերը կնվազեն 6,1%-ով ու կհասնեն 11,9 միլիարդ դրամի։ Ընդհանուր առմամբ գիտության, կրթության, մշակույթի ու սպորտի նախարարության ծախսերը այդքան զգալի չեն կրճատվի՝ 2 միլիարդ դրամով կամ 1,1%-ով ու կկազմեն 175,6 միլիարդ դրամ։

Առողջապահական ծախսերը գրեթե կպահպանվեն նույն մակարդակում՝ աճելով ընդամենը 2%-ով։