Հետևեք մեզ նաև Telegram-ում

Դեկտեմբերի 14-ից կարգելվի լոլիկի եւ պղպեղի արտահանումը Հայաստանի Արմավիրի մարզից դեպի Ռուսաստան, քանի որ այդ մթերքներում հայտնաբերվել է պեպինոյի մոզաիկա տեսակի վիրուսը։ Այս մասին EconoMood-ը տեղեկանում է RIA Novosti լրատվական գործակալությունից։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այս առնչությամբ հայտարարել է, որ հարցը խիստ մասնագիտական է եւ գտնվում է գյուղմերթի եւ պարենի վերահսկողություն իրականացնող ռուսական տեսչական մարմնի իրավասության տիրույթում, իսկ այնտեղ ընդունվում են մասնագիտական որոշումներ, առանց քաղաքական ենթատեքստերի, եւ այդ որոշումները չեն համաձայնեցվում Կրեմլի հետ։

Նկատենք, որ Ռուսաստանը արգելել է լոլիկի և խնձորի ներմուծումը Ադրբեջանից, ինչպես նաև լոլիկի և պղպեղի ներմուծումը Հայաստանի Արմավիրի մարզից և Ուզբեկստանի Կաշկադարիայի շրջանից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՌԴ-ն դեռևս հոկտեմբերի վերջին խնդրի մասին տեղեկացրել է հայաստանյան ներկայացուցիչներին և հորդորել ուժեղացնել վերահսկողությունը Ռուսաստանին մատակարարվող բանջարեղենի նկատմամբ: