Հայաստանում 2019 թվականի վերջի դրությամբ 596 հազար 444 տրանսպորտային միջոց ունեցել է ԱՊՊԱ պայմանագիր, ինչը 17.3%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից։

Ըստ բյուրոյի ներկայացրած տվյալների՝ ԱՊՊԱ-ի գծով ապահովագրավճարների ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 23.5%-ով՝ մոտ 19.5 մլրդ դրամից դառնալով 24.1 մլրդ դրամ։ Նախորդ տարվա ընթացքում ապահովագրականների կողմից տրամադրվել է 15.5 մլրդ դրամի հատուցում՝ 2018-ի համեմատ այս ցուցանիշը աճել է 11.6%-ով։ Իսկ  հատուցման դիմումների քանակն ավելացել է 17%-ով։ Մեծացել է առցանց եղանակով կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի քանակը: 2019թ.-ին կնքված ԱՊՊԱ պայմանագրերի մոտ 5%-ը կնքվել է առցանց եղանակով՝ նախորդ տարի այդ ցուցանիշը եղել է ընդամենը 2%։ 2019թ.-ին ԱՊՊԱ-ի գծով ապահովագրականնների վնասաբերության մակարդակը եղել է մոտ 72%։ 

Ստորև ներկայացված են 2019թ.-ին ՀՀ վեց ապահովագրական ընկերությունների մասնաբաժինները ապահովագրական շուկայում՝ ԱՊՊԱ-ի գծով։