Հետևեք մեզ նաև Telegram-ում

2021 թվականին ռուսական 33 բանկեր կամ շուկայի մասնակիցների 9 տոկոսը կարող են դեֆոլտի առաջ կանգնել: EconoMood-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում են Rbc.ru-ին:

Ռուսական «Эксперт РА» գործակալության փորձագետների հաշվարկներով, բանկային համակարգի առողջության ինդեքսը հունվարի 1-ի դրությամբ կազմել է 91% տոկոս, ինչը ցույց է տալիս այն բանկերի մասնաբաժինը, որոնք առաջիկա տարում կպահպանեն ֆինանսական կայունությունը: Ցուցանիշի հաշվարկման բազայում ներառվել է 366 բանկ: 

Վերլուծաբանները նշել են, որ նախորդ տարվա վերջին եռամսյակում Կենտրոնական բանկը 9 բանկերի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչել, ինչն ավելի շատ է, քան նախորդ 3 եռամսյակները միասին: Ընհանուր առմամբ, 2020 թվականին կարգավորող մարմինը 17 բանկի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչել, իսկ 2019 թականին դրանց թիվը կազմում էր 28: Համաճարակի պատճառով Կենտրոնական բանկը ժամանակավորապես չի իրականացրել դաշտային ստուգումներ, դրանք վերսկսվել են միայն տարվա երկրորդ կեսին, ինչն էլ տարեվերջին ակտիվացրել է ստուգումները: 

«Эксперт РА» գործակալության ներկայացուցչի խոսքով, 2020 թվականին սեփականատիրոջ նախաձեռնությամբ բանկային լիցենզիաները չեղյալ հայտարարելու կամ ավելի խոշոր բանկի միավորվելու դեպքերը ավելացել են: Ընթացիկ տարում բանկերը կարող են փակվել և շուկայից դուրս գալ նաև հենց իրենց նախաձեռնությամբ: Գնահատվում է, որ շուկայից «քաղաքակիրթ ելքերի» թիվը կարող է գերազանցել լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու ցուցանիշին: 

«Ավելի երկարաժամկետ հորիզոնում մենք գնահատում ենք, որ խաղացողների շուկայից դուրս գալու տեմպը կայունացել է, և 2021 թվականին այն կմնա մոտավորապես նույնը, ինչ նախկինում էր»,- նշել է Moody’s-ի վարկային ավագ մասնագետ Օլգա Ուլյանովան:

Գնահատվում է, որ կապիտալի համարժեքության վրա ազդեցությունը հնարավոր է այն բանկերի շրջանում, որոնց կապիտալի պաշարն արդեն մոտենում է նվազագույնին: Վարկերի պորտֆելի բարձր մակարդակ ունեցող բանկերը նույնպես կարող են ռիսկի ենթարկվել: Ըստ էության, փոքր և միջին խաղացողները կարող են հայտնվել «խնդրահարույց գոտում», որոնց հեռացումը դժվար թե ազդի ոլորտի ֆինանսական կայունության վրա:

Նշվում է, որ Ռուսաստանի բանկային հատվածի հիմնական խնդիրը, որը սրեց համաճարակը, ակտիվների որակն է: Սա նախկինում հանդիսացել է բանկային լիցենզիաները հետ կանչելու հիմնական գործոններից մեկը, և 2020 թվականից սկսած դրա կշիռը նման գործոնների շարքում շարունակում է բարձրանալ: Անցյալ տարի բանկերը սկսեցին լրացուցիչ պահուստներ կազմել, ինչը հատկապես նկատվեց դեկտեմբերին: Հիմնական ռիսկը անբավարար կայունությունն է և պարտավորությունների աճի տատանողականությունը, որը նկատվել է մի շարք միջին և փոքր բանկերում նույնիսկ համաճարակից առաջ, բայց սրվել է հենց անցյալ տարի: 

Տնտեսական ճգնաժամի և Կենտրոնական բանկի՝ պատմական նվազագույն մակարդակին տոկոսադրույքի իջեցման ֆոնին տեղի ունեցավ «ռեսուրսների բազայի ապակայունացում»: Ավանդների հոսքը փոքր բանկերից դեպի խոշոր բանկեր թեև բացասական միտում է, բայց ուղղակիորեն չի ազդում բանկերի կայունության վրա: «Լիցենզիաները սովորաբար ուժը կորցրած են ճանաչվում կապիտալի բացակայության կամ օրենքի խախտման, այլ ոչ թե իրացվելիության խնդիրների պատճառով»,- ամփոփել է Fitch-ի վերլուծաբանը: