Հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանն առցանց առեւտրի զարգացման ինդեքսով 152 երկրների շարքում զբաղեցրել է 84-րդ տեղը: Այն մասին EconoMood-ը տեղեկանում է ՄԱԿ-ի Զարգացման և առեւտրի համաժողովի B2C E-commerce Index-ի զեկույցից:

2019 թվականին աշխարհում 15 տարեկան և բարձր տարիքի բնակչության 27 տոկոսը կամ 1.5 մլրդ մարդ գնումներ են կատարել օնլայն, ինչը 2018 թվականի համեմատ ավելի է 7 տոկոսով։ 

Ցածր եկամուտ ունեցող երկրներում օնլայն առևտրի ծառայություններից օգտվողների քանակն ավելի սակավ է, քան  բարձր և միջին եկամուտ ունեցող երկրներում է։

Ցածր եկամուտ ունեցող երկրներում բնակչության 2 տոկոսն է օգտվում օնլայն առևտրի ծառայություններից, միջին եկամուտ ունեցող երկրներում՝ 5 տոկոսը, միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներում՝ 16 տոկոսը, իսկ բարձր եկամուտ ունեցող երկրներում՝ 53 տոկոսը։ Գնահատման աղյուսակում առաջինը Շվեյցարիան է։ 

ԵԱՏՄ-ում առաջատար դիրքերում են Բելառուսը և Ռուսաստանը։ Վերջիններս զբաղեցնում են համապատասխանաբար 35-րդ և 41-րդ տեղերը։ Տարածաշրջանում առաջատարներն են Իրանը (44-րդ) և Վրաստանը (47-րդ)։