Հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռուսաստանի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով 2021 թվականի հունվարին կրճատվել է 2.4 տոկոսով 2020 թվականին գրանցված 3.4 տոկոս անկումից հետո: Այս մասին, EconoMood-ի փոխանցմամբ, հայտնում է ТАСС-ը:

Նշվում է, որ ՀՆԱ-ի աջակցությունը տարեսկզբին ապահովվել է սպառողական ակտիվության վերականգնմամբ: Մասնավորապես, 2021 թվականի հունվարին մանրածախ ապրանքաշրջանառության անկումը դանդաղել է մինչև 0,1 տոկոս 2020 թվականի դեկտեմբերին գրանցված 3,6 տոկոս անկումից հետո:

Կենտրոնական բանկը անցյալ շաբաթ պահպանել է 2021թ.-ի համար տնտեսական աճի կանխատեսումը 3-4 տոկոսի միջակայքում, իսկ Տնտեսական զարգացման նախարարությունը կանխատեսում է 3.3 տոկոս աճ:

Տնտեսական զարգացման նախարարությունը նշել է, որ գործազրկության մակարդակը հունվարին հինգերորդ ամիսն անընդմեջ շարունակում է անկում ապրել: Գործազուրկների թիվը հունվարի վերջին կազմել է 2,5 միլիոն մարդ (2,9 միլիոն մարդ՝ 2020 թվականի վերջին), փետրվարի կեսերին՝ 2,4 միլիոն մարդ: