Հետևեք մեզ նաև Telegram-ում

Ընթացիկ տարվա հունվար ամսին ՀՀ պետական բյուջե է հաշվեգրվել 130.5 մլրդ ՀՀ դրամի հարկային եկամուտներ և պետական տուրք, իսկ միասնական հաշվի մնացորդի շարժը կազմել է 19 մլրդ դրամ, ինչի արդյունքում դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե վճարված ընդամենը հարկային եկամուտները և պետական տուրքը կազմել է 111.5 մլրդ դրամ: Այս մասին EconoMood-ը տեղեկանում է Պետական եկամուտների կոմիտեից:

Բյուջեի մուտքերի մեծ մասը ապահովել են՝ ԱԱՀ-ն (38 տոկոս) և եկամտային հարկը (35.6 տոկոս): Ընդ որում, նախորդ տարվա հունվարի համեմատ ԱԱՀ-ը նվազել է 11.1 տոկոսով, իսկ  եկամտային հարկը աճել 1.7 տոկոսով: 

2021թ.-ի հունվարին ՀՀ պետական բյուջե հաշվեգրված  հարկային եկամուտները և պետական տուրքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ցածր են եղել 17.6 տոկոսով: Դիտարկվող ժամանակահատվածում շահութահարկի և ակցիզային հարկի գծով գրանցվել է մոտ 50 տոկոս նվազում: