Հետևեք մեզ նաև Telegram-ում

Boeing ընկերությունը ամերիկյան United Airlines-ի ինքնաթիռի հետ կապված դեպքերից հետո ուղերձով դիմել է բոլոր ավիաընկերություններին՝ խորհուրդ տալով դադարեցնել Pratt & Whitney PW 4000 շարժիչով 777 սերիայի ինքնաթիռներով թռիչքները։ Այս մասին EconoMood-ի փոխանցմամբ հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։

Ուղերձում նշված է․ «Boeing-ը ակտիվ հետևում է United Airlines ընկերության 328 չվերթի հետ կապված վերջին իրադարձություններին։ Մենք խորհուրդ ենք տվել ԱՄՆ տրանսպոտային անվտանգության գծով Ազգային խորհուրդի (NTSB) հետաքննության ընթացքում դադարեցնել 69 աշխատող և 59 պահեստում գտնվող  Pratt & Whitney PW 4000 շարժիչով 777 սերիայի ինքնաթիռներով թռիչքները, մինչև ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային ղեկավարությունը (FAA) չկազմի համապատասխան արձանագրությունը»։

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին United Airlines ընկերության Դենվերից (Կոլորադո նահանգ) Գոնոլուլու (Հավայան նահանգ) թռչող ինքնաթիռի շարժիչը արգելակվել էր։ Ինքնաթիռն անվտանգ վերադարձել է օդանավակայան, սակայն ինքնաթիռի վերնաշերտի մի մեծ կտոր ընկել է բնակելի տների մոտ հարևանությամբ։