Հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանում 2020 թվականի տնտեսական անկումը կազմել է 7.6 տոկոս։ Այս մասին EcօnoMood-ը տեղեկացել է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակումից։

Կորոնավիրուսի տարածման հետևանքով տնտեսական սահմանափակումների, Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում Հայաստանում 2020 թվականի  տնտեսական անկումը կազմել է մոտ 8 տոկոս՝ անվանական համախառն ներքին արդյունքը կազմելով 6.2 տրլիոն ՀՀ դրամ։ Անկմանը նպաստել են գյուղատնտեսության, որսորդության և անտառային տնտեսության, ձկնորսության, ձկնաբուծության ոլորտը 0.48 տոկոսային կետի չափով, արդյունաբերությունը, ներառյալ էներգետիկան՝ 0.27 տոկոսային կետով, շինարարությունը՝ 0.41 տոկոսային կետով, առևտուրն և ծառայությունը՝ 5.02 տոկոսային կետով։ 

2020 թվականին աճ է գրանցվել հանքարդյունաբերության ոլորտում՝ 11.2 տոկոս, տրանսպորտի և կապի ոլորտում՝ 6 տոկոս, ֆինանսական և ապահովագրական ոլորտում՝ գրեթե 8 տոկոս և առողջապահության ոլորտում՝ 8.4 տոկոս։ 

Վերջինի 2 եռամսյակներում տնտեսական անկումը եղել է 9 տոկոս.  տնտեսական աճ է գրանցվել միայն առաջին եռամսյակում, որը կազմել է 3.9 տոկոս։