Հետևեք մեզ նաև Telegram-ում

Туту.ру ճանապարհորդական ծառայության ուսումնասիրության համաձայն, Ռուսաստանից Հայաստան ավիատոմսերը 2021թ․-ի առաջին կիսամյակում ամենամեծ պահանջարկն են ունեցել ռուսաստանաբնակ ճանապարհորդողների մոտ։ Ռուսաստանից դեպի Հայաստան վաճառված ավիատոմսերը կազմել են բոլոր միջազգային ուղղությունների շուրջ 20%-ը: Այս մասին EconoMood-ի փոխանցմամբ հայտնում է ТАСС-ը:

Ամենապահանջված ուղղությունների երկրորդ տեղում է Ղրղզստանը․ տասնյակի մեջ են մտել՝ Մոլդավան, Ադրբեջանը, Բելառուսը, ԱՄԷ-ն, Եգիպտոսը և Ուկրաինան։

Ինքնուրույն ճանապարհորդողների շրջանում դեպի ՀՀ ավիատոմսերի  պահանջարկը ընդհանուր միջազգային ուղղությունների տեսակարար կշռում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 1,5 անգամ (վերլուծության առարկա են հանդիսացել հունվարի 1-ից-փետրվարի 15-ի ընթացքում գրանցված ավիատոմսերը, որոնց թռիչքը հունվարի1-ից հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում է)։

Հիշեցնենք, որ Մոսկվայից Երևան տոմսի միջին գինը շուրջ 13000 ռուբլի է (91000 ՀՀ դրամ), տոմսի միջին գնի արժեքը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 2 անգամ։