Հետևեք մեզ նաև Telegram-ում

Պանդեմիայի սկզբից ի վեր ԱՄՆ-ում շուրջ 400 հազար փոքր և միջին ձեռնարկություններ փակվել են, ևս մեկ միլիոնը «մազից են կախված»։ Այս մասին երկուշաբթի Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։  EconoMood-ն այս մասին տեղեկացել է ТАСС-ից։

«Փոքր և միջին բիզնեսը մեր տնտեսական զարգացման շարժիչ ուժն է հանդիսանում, որը սակայն երբեմն շատ է տուժում»,- նշել է Բայդենը՝ հայտարարելով պանդեմիայի ընթացքում ՓՄՁ սուբյեկտների աջակցության ծրագրերում մի շարք փոփոխությունների ներդրման մասին։