Հետևեք մեզ նաև Telegram-ում

Իլոն Մասկն աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքում զիջել է իր դիրքերն այն բանից հետո, երբ Տեսլայի բաժնետոմսերն ընկան 8,6%-ով՝ մեկ օրում կորցնելով ավելի քան 15,2 միլիարդ ԱՄՆ դոլար: Այս մասին EconoMood-ի փոխանցմամբ, հայտնում է Bloomberg-ը:

Տեսլայի բաժնետոմսերը ռեկորդային անկում են գրանցել և այժմ Մասկի կարողությունը գնահատվում է 183.4 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ Ջ. Բեզոսի կարողությունը՝ 186.3 միլիարդ ԱՄՆ դոլար:

Տեսլայի բաժնետոմսերի անկումը Bloomberg-ը պայմանավորել է նաև Ի. Մասկի թվիթերյան գրառման հետ, որտեղ նշվում էր էթերումի և բիթքոյնի մասին` այն համարելով իրացվելիության համար պակաս «հիմար» տարբերական, քան կանխիկը:

Բիթքոյնի գնի աճի տեմպն արագացել էր այն բանից հետո, երբ փետրվարի 8-ին Իլոն Մասկը հայտնել էր 1,5 մլրդ ԱՄՆ դոլար բիթքոյն գնելու մասին: 

Հիշեցնենք, որ բիթքոյնի արժեքը հատել էր 58.000 ԱՄՆ դոլարի սահմանը՝ գերազանցելով իր պատմական նախկին ռեկորդը։ Այսօր արդեն բիթքոյնի գինն իջել է մոտ 16 տոկոսով: