Կորոնավիրուսային պանդեմիան հնարավոր է ավարտվի 2022 թվականի սկզբին: Այս մասին Vedemosti.ru-ի փոխանցմամբ, նշել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն:
«Ոչ-ոք չի կարող կանխատեսել պանդեմիայի զարգացումը, որպես աշխատանքային ենթադրություն, կարող եմ ասել, որ այն կարող է ավարտվել 2022 թվականի սկզբին, սակայն վիրուսը դեռ կշրջանառվի»,- նշել է Կլյուգեն:
Նրա խոսքով, 2021 թվականին կորոնավիրուսի պանդեմիան կպահպանվի, սակայն կլինի ավելի կանխատեսելի և կառավարելի: Կլուգեն նշել է, որ երկրները պետք է ակտիվ պատվաստեն բնակչությանը:
Ջոնս Հոպկինսի ինստիտուտի տվյալներով, աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 112,1 մլն դեպք, որից 2,5 մլն՝ մահ: Վարակվածների թվով առաջին տեղում է ԱՄՆ-ն, ապա Հնդկաստանը: Ռուսաստանը վարակվածների թվով 5-րդն է: