Հետևեք մեզ նաև Telegram-ում

Վրաստանը մարտի 1-ից բացում է օդային ճանապարհով ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան։ EconoMood-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

Այսօր Վրաստանի կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խումբը որոշում է կայացրել, որ մարտի 1-ից բացում է ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան՝ օդային ճանապարհով։

ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան, որն արվել է մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ: