Հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանում ընթացիկ տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության անկումը կազմել է 7.5 տոկոս: Այս մասին EconoMood-ը տեղեկացել է Վիճակագրական կոմիտեի հրապարակումից:

Արդյունաբերության ոլորտում անկումը կազմել է 10.8 տոկոս, առևտրի ոլորտում՝ 15.1 տոկոս, ծառայության ոլորտում՝ 10.3 տոկոս: Աճ է գրանցվել միայն շինարարության ոլորտում. շինարարության ծավալն աճել է 0.8 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 2.2 տոկոսով:

Կրճատվել են նաև արտահանման և ներմուծման ծավալները համապատասխանաբար 11.3 և 20 տոկոսներով:

Գնաճը կազմել է 4.5 տոկոս, որին զուգահեռ միջին անվանական աշխատավարձը նվազել է 3.8 տոկոսով: