Հետևեք մեզ նաև Telegram-ում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Կենտրոնական Ամերիկայի տնտեսական ինտեգրացիոն միավորման քարտուղարությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որի շրջանակներում երկրները նախատեսում են ինտենսիվացնել առևտրատնտեսական համագործագցությունը: EconoMood-ն այս մասին տեղեկանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքէջից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովից հայտնել են, որ հուշագիրն իրականացնելու համար առաջիկայում նախատեսվում է ստեղծել համագործակցության համատեղ աշխատանքային խումբ:

Կողմերը մտադիր են համագործակցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են փոխադարձ առևտուրը, տեխնիկական կարգավորումը և ստանդարտացումը, արդյունաբերությունը և ագրոարդյունաբերական համալիրը և այլն:

Հուշագրի շրջանակներում կփոխանակվեն փորձով, կմշակեն առաջարկություններ տնտեսական համագործակցության զարգացման համար և համատեղ միջոցառումներ կանցկացնեն, այդ թվում` գործարար շրջանակների մասնակցությամբ:

Կենտրոնական Ամերիկայի տնտեսական ինտեգրման քարտուղարությունը Կենտրոնական Ամերիկայի տնտեսական ինտեգրման ենթահամակարգի տեխնիկական և վարչական մարմինն է: Ենթահամակարգը ստեղծվել է 1993 թվականի հոկտեմբերին: Դրա անդամներն են Գվատեմալան, Հոնդուրասը, Կոստա Ռիկան, Նիկարագուան, Պանաման և Սալվադորը: